Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Մի լռեք, հայ պատմաբաններ

Մի լռեք, հայ պատմաբաններ
02.06.2024 | 12:15

Հարցնելը ամոթ չլինի՝ Հայաստանում պատմաբաններ կա՞ն։ Նախկինում պատմաբանների պատկառելի փաղանգ գոյություն ուներ, հիմա չգիտեմ՝ կա՞ն, թե եղածը ՔՊ- է։ Եթե կան, ինչու՞ Ադրբեջանի երկարավիզ ուղտին պատասխան տվող չկա։ Էդ ուղտը Նիկոլին Խոջալու է ,,грузит,, անում, այսինքն՝ ճանաչել որպես ցեղասպանություն և ներողություն խնդրել։ Իսկ դրան, պարզ է, ի՛նչ է հետևելու։ Մեկը չկա՞, որ էդ ուղտի աչքը կոխի՝ հիմնավոր փաստերով ներկայացնի Խոջալուի բեմադրությունը և ուղտին բարոյապես սատկացնի՝ մեջտեղ բերելով Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գյանջա) հայերի սպանդը։ Ինչու՞ եք բերաններդ ջուր առել։ Եթե փաստերի առումով նեղվում եք, ասեք՝ ասեմ։ Դիմեք Վահրամ Աթանեսյանին, նա Խոջալուի մասին փաստավավերագրական գիրք ունի հրատարակած։ Կարդացել եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Նա իրադարձություններին ոչ միայն քաջատեղյակ է, այլև ծանոթ է «ներսից»։ Եվ վստահ եմ, որ դեռ շատ փաստեր ունի, ինչը կարող է ուղտի հոխորտալուն վերջ դնել։ Մի լռեք, հայ պատմաբաններ։ Ձեր լռությունը ուղտին ավելի է լկտիացնում։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ